Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վստա­հու­թ­յունն է փոր­ձում

Վստա­հու­թ­յունն է փոր­ձում
24.04.2020 | 00:50
Իշ­խա­նու­թյան ներ­սում կաս­կա­ծի որ­դը սկ­սում է գլուխ բարձ­րաց­նել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սել է չվս­տա­հել ան­գամ իր նեղ շր­ջա­պա­տին, ո­րոնք նախ­կի­նում ո­րո­շա­կի վս­տա­հու­թյուն էին ներ­շն­չում։ Այս թե­մա­յով վեր­ջերս ըն­դուն­ված օ­րեն­քի առն­չու­թյամբ կա­ռա­վա­րու­թյու­նից բա­վա­կան ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն մեզ հայտ­նե­ցին։ Խոս­քը մարդ­կանց «տե­ղո­րոշ­ման» վե­րա­բե­րյալ հայտ­նի օ­րեն­քի մա­սին է։ Ար­դեն իսկ ակն­հայտ է, որ այս օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյամբ հնա­րա­վոր չէ վի­րու­սի ող­նա­շա­րը կոտ­րել, վկան ա­մեն օր վա­րա­կա­կիր­նե­րի մե­ծա­ցող թիվն է։ Սա նաև ոչ այն­քան իշ­խա­նու­թյան ընդ­դի­մա­խոս­նե­րին, որ­քան հենց իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հատ-հատ հետևե­լու, նրանց հետ շփ­վող մարդ­կանց շր­ջա­նա­կը պար­զե­լու հա­մար է։
Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար այս օ­րե­րին շատ կարևոր է պար­զել, թե ում հետ ու ինչ «դա­վա­դիր» ծրագ­րեր են մշա­կում յու­րա­յի­նե­րը, ում հար­ցում կա­րող է վս­տահ լի­նել, ում՝ ոչ։ Ա­մեն վայր­կյան նախ­կին իշ­խա­նու­թյան «մնա­ցորդ­նե­րից» սար­սա­փող, սե­փա­կան թի­մա­կից­նե­րից հար­վա­ծի սպա­սող Փա­շի­նյանն այս օ­րեն­քի մի­ջո­ցով ևս նպա­տակ ու­նի «բա­ցա­հայ­տե­լու» իր իշ­խա­նու­թյան ան­դամ­նե­րին։ Ի դեպ, պա­տա­հա­կան չէ, որ այս նա­խա­գի­ծը դժ­գո­հու­թյան ա­ռիթ էր դար­ձել հենց իմ­քայ­լա­կան­նե­րի շր­ջա­նում, ո­րով­հետև նրանք էլ էին հաս­կա­նում` հայ­տն­վե­լու են խո­շո­րա­ցույ­ցի տակ։ Նույն աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ, տհաճ ի­րա­վի­ճակ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, իմ­քայ­լա­կան­նե­րը հա­մա­տա­րած «գաղ­թել» են ա­ռա­վել ա­պա­հով կա­պի «զո­նա», որ­պես­զի խու­սա­փեն Փա­շի­նյա­նի «սև ցու­ցա­կում» հայ­տն­վե­լու հե­ռան­կա­րից։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ